Երեխա Ստոծանու ճողվածք` նորածինների և վաղ մանկական տարիքի
Որովայնի օրգանների տեղաշարժն է դեպի կրծքավանդակ, որը պայմանավորված է ստոծանու արատով։ Բնորոշ է ճողվածքային դռների, ճողվածքապարկի և ճողվածքի պարունակության առկայությունը։ Ճողվածքապարկի բացակայության դեպքում ճողվածքը կոչվում է կեղծ, իսկ առկայության դեպքում՝ իսկական։ Ստոծանու ճողվածքի ժամանակ ճողվածքապարկը վերևից կազմված է առպատային թոքամզով, ներքևից՝ առպատային որովայնամզով։
Ստոծանու ճողվածքները երեխաների մոտ հաճախ առաջանում են ստոծանու զարգացման արատների հետևանքով, հազվադեպ՝ վնասվածքներից, թարախաբորբոքային կամ ինֆեկցիոն պրոցեսներից։
Ստոծանու ճողվածքները լինում են`
- բնածին և
- ձեռքբերովի։
Վերջիններս իրենց հերթին բաժանվում են`
- վնասվածքային և
- ոչ վնասվածքային տեսակների։
Վնասվածքային ճողվածքները գոյանում են ստոծանու պատռվածքների ժամանակ, ստոծանու նյարդի վնասումներից, ստոծանու թուլացումից (ռելաքսացիայից): Ոչ վնասվածքային ճողվածքներ կարող են ծագել ստորին և վերստոծանիական թարախակույտերի հետևանքով ստոծանու վրա առաջացող միջանցիկ դեֆեկտից, պոլիոմիելիտից կամ տուբերկուլոզից հետո՝ ստոծանու թուլացման պատճառով։ Ստոծանու ճողվածքի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են որովայնի խոռոչի օրգանների տեղաշարժման հետ դեպի կրծքավանդակի խոռոչը։ Ճողվածքի ծագման ժամկետները և ախտանիշների արտահայտման աստիճանը կապված են ճողվածքային արտահրման չափերի, օրգանների տեղաշարժման ժամկետների և երեխայի օրգանիզմի կոմպենսատոր հնարավորությունների հետ։ Շատ փոքր ճողվածքները հաճախ առանց ախտանիշների են ընթանում։ Կեղծ ճողվածքների դեպքում հիվանդության ախտանիշները հաճախ ի հայտ են գալիս կյանքի աոաջին ժամերին, օրերին կամ շաբաթներին։ Հիվանդների մոտ առաջին հերթին նկատվում են շնչառական խանգարումներ։ Ամենակարևոր և մշտական ախտանիշը կապտուկն է։ Այն առավել հաճախ ծագում է երեխայի ուտելու, լացի և անհանգստության ժամանակ՝ նոպայաձև։ Միաժամանակ զարգանում է հազ, հևոց, իսկ սրտի և խոշոր անոթների տեղաշարժման հետևանքով հնարավոր է նաև սրտի գործունեության խանգարում։ Երբեմն կապտուկի, շնչահեղձուկի ախտանիշները թուլանում են, եթե երեխային տալիս են ուղղահայաց դիրք կամ պառկեցնում են ստոծանու ճողվածքի կողմը։ Հատկանշական են համարվում երկու ախտանիշներ՝
- որովայնի ներանկումը («նավակաձև» որովայն),
- «սրտի տեղաշարժը»։
Երեխայի զննման ժամանակ ճողվածքի կողմում կրծքավանդակը երբեմն թեթևակի արտափքված է, շարժումները սահմանափակ են, իսկ մյուս կողմում՝ քիչ ներս ընկած։ Կրծքավանդակի համապատասխան կեսի պերկուսիայի ժամանակ հայտնաբերվում է թմբկային հնչյուն կամ, ընդհակառակը, պերկուտոր հնչյունի բթացում (կախված է ճողվածքի պարունակությունից): Ականջելիս հայտնաբերվում է թուլացած շնչառություն, հաճախ հնարավոր է լսել և աղիքների գալարակծկանքի (պերիստալտիկայի) աղմուկները։ Շնչելիս վերորովայնային շրջանը ներս է ընկնում։ Որովայնը հարթ է, ներընկած։ Սիրտը, որպես կանոն, տեղաշարժված է դեպի առողջ կողմը։
Նկ. 49. Ստոծանու որկորային անցքի ճողվածքով երեխայի ռենտգեննկարը։ Բարիումական զանգվածով լցված է որկորը, ստամոքսը (ստամոքսամուտքը տեղակայված էմիջնորմում), աչից` աղիքը:
Ստոծանու ճողվածքի համար շատ բնորոշ է ախտանիշների փոփոխականությունը։ Այսպես, կերակրելուց առաջ և հետո կատարվող կրկնակի հետազոտությունները հաճախ ի հայտ են բերում կլինիկական պատկերի պարզորոշ փոփոխություններ, որոնք բացատրվում են աղիքների պարունակության տեղաշարժումով, աղիքների լցվածության փոփոխությունով։ Արտահայտված ճողվածքների դեպքում նկատվում է երեխայի զարգացման դանդաղեցում, կրծքավանդակի ձևախախտում։ Վաղ տարիքի երեխաների մոտ կարող են զարգանալ սակավարյունություն, աղիներում՝ արյունազեղումներ, թոքերի բորբոքում։
Ախտորոշման համար մեծ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությունը։ Ստոծանու ճողվածքի բնորոշ ռենտգենաբանական նշաններն են թոքադաշտերում մութ և լուսավոր հատվածների հայտնվելը, սրտի և միջնորմի տեղաշարժը հակառակ կողմը, ինչպես նաև ստոծանու ուրվագծի («սահմանային գծի») անհետացումը և նրա ձևախախտումը։ Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ շատ բնորոշ է նաև «փոփոխման ախտանիշը»։ Կասկածելի դեպքերում ստամոքս-աղիքային տրակտի կոնտրաստային հետազոտություն է կատարվում (նկ. 49)։
Բուժումը։ Վիրահատական է։ Կեղծ ճողվածքներով հիվանդների մեծ մասը կարիք է զգում անհետաձգելի վիրաբուժական միջամտության։ Առաջին հերթին դա վերաբերում է այն նորածիններին, որոնց մոտ շնչահեղձուկային օղակման ախտանիշ է նկատվում։ Անհապաղ վիրահատություն է ցուցված օղակված ճոդքվածքի դեպքում, երբ հիվանդի վիճակը գնալով վատանում է, ուժեղանում են աղիքների անանցանելիության ախտանիշները, շնչառության և սրտի գործունեության խանգարումները։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Տեղեկատվություն. med-practic.com
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն